Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ադրբեջանը հաստատել է 2 հայ զինվորի մահվան փաստը

Քաղաքականություն
սահման

BBC-ի ռուսական ծառայությունը, հղում անելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը, հաղորդում է, որ նրանք հաստատել են 2 հայ զինվորի մահը ղարաբաղաադրբեջանական շփման գծում: «Ըստ նախնական տեղեկությունների՝ դիվերսիոն խմբի երկու անդամներ մահացել է, եւ շատերը վիրավորվել, մեր բանակի զինվորներից եւ ոչ մեկը չի վիրավորվել եւ մենք հսկում ենք իրավիճակը»,- ասված է ադրբեջանական հաղորդագրության մեջ: Պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից «Ա1+»-ի հետ զրույցում այս առնչությամբ հայտնեցին, որ դա հերթական ապատեղեկատվությունն է եւ ՀՀ ՊՆ հայտարարության մեջ ամեն ինչ ասված է: Իսկ ՊՆ-ն խստագույնս դատապարտել է ադրբեջանական կողմի հերթական ահաբեկչական բնույթ ունեցող գործողությունները. «Գիտակցելով, որ տվյալ գործողությունն անհետեւանք չի մնալու եւ մեղավորները պատժվելու են՝ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը հերթական անգամ գնում է իրավիճակի սրման»,- նշված է հայտարարության մեջ: Երեկ ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում, հակառակորդի կողմից արձակված կրակոցներից, մահացու հրազենային վիրավորում էին ստացել զինծառայողներ Վահե Վանոյանը եւ Միքայել Թորոսյանը: