Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բացի «Այո-Ոչ»-ի պաստառներից, ամեն ինչ փակցված է

Հասարակություն
pastar-4

«Մինչեւ հաղթանակ՝ երեք պահանջ», «Անհատականներ, կուրսայիններ, ռեֆերատներ», «Պահանջում ենք հավաքականի տոմսերի գների իջեցում», «Պահանջում ենք պրոֆեսիոնալ մարզիչ», «Երեխայի բուժման համար գումար է անհրաժեշտ» այս գրությամբ պաստառները փակցված են Սահմանադրական փոփոխությունների հանրաքվե անվճար քարոզչական պաստառների համար նախատեսված պատին, մինչդեռ մինչեւ «Այո»-ի եւ «Ոչ»-ի որեւէ պաստառ փակցված չէ: Այս ամենը կարելի է տեսնել Երեւանի Խանջյան փողոցում: pastar Շատ տեղերում էլ դեռ ոչ մի պաստառ փակցված չէ կամ փակցված պաստառը   թեմայի հետ կապ չի ունեցել եւ մաքրել են: pastar 1 Պարզվում է, սակայն մեր քաղաքացիներին այդքան էլ չի մտահոգում ինչ պաստառներ կփակցեն «Այո»-ի կամ «Ոչ»-ի կողմնակիցները: pastar 2 «Ինչ ուզեն այն էլ անելու են: Մարդկանց ավելի շատ սոցիալական խնդիրներն են մտահոգում», - «Ա1+»-ին ասաց քաղաքացիներից Արտուշ Գաբրիելյանը: Նրան միացած մյուս քաղաքացիներն էլ ավելացրին՝ ընտրության գնալու են միայն նրա համար, որ իրենց ձայները չօգտագործվեն այլ նպատակներով: pastar 3