Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հր. Հարությունյանի հարազատները հույս ունեն, որ մինչեւ Նոր տարի նրան կարտահանձնեն

Հասարակություն
հրաչյա

Մոսկվայի Տրոիցկի դատարանի կողմից 6 տարի 9 ամսվա ազատազրկման դատապարտված Հրաչյա Հարությունյանի հարազատները հույս ունեն, որ մինչեւ Նոր տարի նրան կտեղափոխեն եւ պատժի չկրած մասը կկրի Հայաստանում, սակայն մինչ օրս որեւէ հստակ պատասխան չեն ստացել: «Երբ զանգում ենք Արդարադատության նախարարություն, ասում են՝ համբերեք, լավ կլինի, սպասեք, հունվար ամսից այս պատասխանն ենք ստանում»,- «Ա1+»-ին ասաց Հրաչյա Հարությունյանի կինը՝ Անահիտ Մարտիրոսյանը: Հիշեցնենք, որ 2013 թ հուլիսի 13-ին Պոդոլսկի մոտ Հրաչյա Հարությունյանը բեռնատարով բախվել էր ավտոբուսին, ինչի հետեւանքով 18 մարդ էր մահացել: Հրաչյա Հարությունյանը դատարանում ընդունել էր իր մեղքը: