A
A
Թաեքվոնդոյի Եվրոպայի առաջնությանը Հայաստանը կներկայանա 6 մարզիկով
Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում կայանալիք թաեքվոնդոյի Եվրոպայի մինչեւ 21 տարեկանների առաջնությունում Հայաստանից հանդես կգա 6 մարզիկ: Այդ մասին հայտնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը: Եվրոպայի երիտասարդական հերթական առաջնությունում, որը թվով 6-րդն է, մեր հանրապետությունը կներկայացնեն Հենրիկ Բադալյանը (58 կգ քաշային կարգ), Սերգեյ Ավանեսովը (63 կգ), Հակոբ Ղազարյանը (68 կգ), Ավետիք Ղազարյանը (74 կգ), Գրիգոր Շահբազյանը (80 կգ) եւ Իզաբելա Վարժապետյանը (62 կգ): Մրցաշարը կմեկնարկի նոյեմբերի 19-ին, կավարտվի՝ 22-ին: