Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արթուր Աբրահամը լավատես է

Սպորտ
sport-abraham

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամն այսօր Հաննովերում հայացքների հանդիպում է անցկացրել իր առաջիկա մրցակից Մարտին Մյուրեյի հետ: Լրագրողներին առաջին հերթին հետաքրքրել է մրցամարտի անվտանգության հարցերը, քանի որ մեկ օր առաջ այդտեղ նախատեսված Գերմանիա – Հոլանդիա ֆուտբոլային հանդիպումը չէր կայացել ահաբեկչության վտանգի պատճառով: «Ընթացքում կկողմնորոշվենք, թե ինչ իրավիճակ է տիրում, սակայն բոլորս էլ լավատեսորեն ենք տրամադրված: Հույս ունեմ, որ ամեն ինչ խաղաղ կանցնի» - ասել է Արթուր Աբրահամը: sport abraham 2 «Մենք ցույց կտանք, որ ինչպես Անգլիա – Ֆրանսիա ֆուտբոլային խաղը, այնպես էլ այս մրցամարտը, կհամախմբի մարդկանց» - նշել է բրիտանացի բռնցքամարտիկը: Մրցամարտի կազմակերպիչները նշել են, որ արդեն վաճառվել է 5000 տոմս. «Մենք մշտապես կապ ենք պահպանում ոստիկանության հետ եւ ամեն ինչ անում ենք մասնակիցների եւ հանդիսականների անվտանգության համար: Չէ որ սա մեր գլխավոր աստղի՝ Արթուր Աբրահամի վերջին մրցամարտն է այս տարում» - ասել է SAT-1 հեռուստաընկերության գործադիր տնօրեն Ալեքսանդր Ռյոսները: sport abraham 1 Հիշեցնենք, որ Արթուր Աբրահամ – Մարտին Մյուրեյ մրցամարտը կայանալու է նոյեմբերի 22-ի լույս գիշերը, ժամը 01:20-ին: