Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՖՖ-ն ընդառաջել է «Արարատին»

Սպորտ
sport-ararat

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան փոփոխել է բարձրագույն խմբի առաջնության «Արարատ» - «Գանձասար-Կապան» հանդիպման օրը: Այդ մասին հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը: «Ա1+»-ի մարզական լրագրողը պարզել է, թե ինչի հետ է կապված այդ փոփոխությունը: Քանի որ «Արարատը» նոյեմբերի 25-ին պետք է անցկացնի Հայաստանի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ պատասխան հանդիպումը «Ալաշկերտի» հետ, ուստի ակումբի ղեկավարությունը խնդրել է ՀՖՖ-ին մեկ օր շուտ տեղափոխել առաջնության խաղը, որպեսզի թիմն ավելի շատ ժամանակ ունենա նախապատրաստվելու համար: ՀՖՖ մրցումների կազմակերպման եւ անցկացման բաժինը ընդառաջել է «Արարատին» եւ հանդիպումը տեղափոխել նոյեմբերի 21-ին: