Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանից Չինաստան են մեկնել ընդամենը երկու ձյուդոյիստ

Սպորտ
sport-judo

Ձյուդոյի Մեծ մրցանակի հերթական մրցաշարին, որը տեղի կունենա չինական Ցինդաո քաղաքում, Հայաստանից ելույթ կունենան երկու մարզիկ: Տղամարդկանց 60 կգ քաշային կարգում հանդես կգա փորձառու Հովհաննես Դավթյանը, որը առաջին փուլում կհանդիպի ղազախստանցի Այբեկ Իմաշեւի հետ: 66 կգ քաշային կարգում մեր հանրապետությունը կներկայացնի 23-ամյա Ֆերդինանդ Կարապետյանը: Նրա առաջին մրցակիցը կլինի ռուսաստանցի Դենիս Լավրենտիեւը: Այս զույգի հաղթողը կհանդիպի ճապոնացի Կենգո Տակաչիի հետ: Հավելենք, որ այս մրցաշարում կարեւոր նշանակություն ունի յուրաքանչյուր հաղթանակը, քանի որ այն 2016 թվականի օլիմպիական խաղերի վարկանիշային միավորներ է տալիս մարզիկներին: