Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նոյեմբերյանի կարտոֆիլն ուղարկվել է փորձաքննության

Տնտեսություն
скачанные-файлы2-600x393

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը  արձագանքել է Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում շուկա հանված վարակված կարտոֆիլի ահազանգին: ՍԱՊԾ պետի մամուլի քարտուղար Նվարդ Առաքելյանը տեղեկացրեց,  որ մարզային տեսուչներն ահազանգի հետքերով հայտնաբերել են Նոյեմբերյանում գնված կարտոֆիլից նմուշներ և ուղարկել դրանք լաբորատոր փորձաքննության՝ պարզելու հնարավոր հիվանդության առկայությունը: Միաժամանակ  ծառայության մասնագետներն ուժեղացրել են վերահսկողությունը եւ մոնիտորինգ են իրականացնում շուկայում: Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկություն էր տարածել, որ Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում վերջին օրերին այլ մարզերից բերված կարտոֆիլը  վաճառվում  է 150 դրամով, իսկ վաճառվող խոշոր, լավ տեսքով կարտոֆիլն իրականում վարակված է ինչ-որ հիվանդությամբ: Այդ փաստն ի հայտ է գալիս կարտոֆիլը մաքրելիս միայն: