A
A
«Այո և Ոչ». Հարավային թևն ամփոփում է անցած ուղին՝ ասորի ընտանիքում (տեսանյութ)
«Այո և Ոչ» ռեալիթի շոուն ավարտվեց նաև հարավային թևում։ Կոտայքի մարզի Արզնի գյուղում այո-ն և ոչ-ը միասին ամփոփում են անցած 20 օրյա ճանապարհը։ Նրանք հյուրընկալվել են ասորական մի ընտանիքում և այս պահին թեյի սեղանի շուրջ։ Տան տիկինը՝ Բելա Մուշուլովան նախ ասորերենով հյուրընկալ խոսքեր ասեց, հետո նույնը ասաց հայերենով։ Իդեպ երկու խմբերն էլ՝ հյուսիսային և հարավային, միմյանց հետ են հանդիպելու այս անգամ արդեն Արմնյուզ հեռուստաընկերության տաղավարում, դեկտեմբերի 4-ին։