A
A
Ազատության հրապարակում հայտարարվեց դասադուլի մասին (տեսանյութ)
Քիչ առաջ Ազատության հրապարակում հայտարարվեց, որ վաղվանից սկսվում են դասադուլները բուհերում: Վաղը, ժամը 12.00-ից այստեղ կհավաքվեն նաեւ երիտասարդները: Ազատության հրապարակում այս պահին հնչում է ազգագրական երաժշտություն. հավաքվածների մի մասը պարում է: Հիշեցնենք, ընդդիմության միասնական շտաբը երեկվանից սկսել է շուրջօրյա հանրահավաքները: