A
A
Հայտնի դարձան Հայաստանի հավաքականների մրցակիցները
Շվեյցարիայի Նիոն քաղաքում գտնվող ՈՒԵՖԱ-ի նստավայրում այսօր կայացել է Եվրոպայի 2017թ պատանեկան առաջնությունների որակավորման փուլի վիճակահանությունը: Հայաստանի մինչեւ 17 տարեկանների հավաքականն ընդգրկվեց ընտրական 12-րդ խմբում, որտեղ նրա մրցակիցները կլինեն Լեհաստանի, Իսրայելի եւ Իսլանդիայի այդ տարիքային թիմերը: Խմբային մրցաշարի անցկացման վայրը պարզ կդառնա ավելի ուշ, իսկ եզրափակիչ մրցաշարը տեղի կունենա Խորվաթիայում, 2017թ մայիսին: Հայաստանի մինչեւ 19 տարեկանների հավաքականն հանդես կգա ընտրական 7-րդ խմբում, որտեղ ընդգրկվել են նաեւ Շվեյցարիայի, Իտալիայի եւ Հունգարիայի հավաքականները: Որակավորման փուլը ընդունող երկիրը դեռ պարզ չէ, իսկ եզրափակիչ մրցաշարը կանցկացվի Վրաստանում: