Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի սուսերամարտի ֆեդերացիան մտադիր է կազմակերպել Եվրոպայի առաջնություն

Սպորտ
sport-suseramart

Հայաստանի սուսերամարտի ֆեդերացիան մտադիր է հանրապետությունում կազմակերպել 2018 թվականի սուսերամարտի մինչեւ 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը: Այդ մասին հայտնում է ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի մամուլի ծառայությունը: Հայաստանի սուսերամարտի ֆեդերացիայի նախագահ Արմեն Գրիգորյանը նախարար Գաբրիել Ղազարյանի հետ քննարկել է այդ առաջնությունը կազմակերպելու եւ անցկացնելու հնարավորության հարցը: Ինչպես տեղեկացնում է նույն աղբյուրը, մեր սուսերամարտիկները այս տարի մասնակցել են միջազգային 5 մրցաշարերի, որոնցում նվաճել են 6 ոսկե, 8 արծաթե եւ 10 բրոնզե մեդալ: