Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն Արոնյանը ոչ-ոքի արեց առաջին տուրում

Սպորտ
aaarrr

Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը ոչ-ոքիով սկսեց Լոնդոնում մեկնարկած միջազգային գերմրցաշարը: Առաջին տուրում մեր շախմատիստը սեւերով մրցեց ԱՄՆ-ն ներկայացնող իտալացի գրոսմայստեր Ֆաբիանո Կարուանայի հետ: Սպիտակները չնայած սկզբում դիրքային առավելություն ստացան, սակայն Լեւոն Արոնյանն անսխալ պաշտպանվեց ամբողջ խաղի ընթացքում եւ ի վերջո հավասարեցրեց դիրքը: 51-րդ քայլից հետո կողմերը խաղաղ դաշն կնքեցին: Վաղը կայանալիք 2-րդ տուրում Լեւոն Արոնյանը սպիտակներով կհանդիպի աշխարհի նախկին չեմպիոն, հնդիկ գրոսմայստեր Վիշվանաթան Անանդի հետ, որը այս տուրում ոչ-ոքի խաղաց Մայքլ Ադամսի հետ: