A
A
Լեւոն Արոնյանը գրոսմայստերական ոչ-ոքի խաղաց 3-րդ տուրում
Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը Լոնդոնում ընթացող շախմատի գերմրցաշարի շրջանակում հերթական պարտիան անցկացրեց: Այսօր կայացած 3-րդ տուրում մեր գրոսմայստերը սեւերով հանդիպեց անգլիացի Մայքլ Ադամսի հետ: Կողմերը շատ ակտիվ սկսեցին եւ արագ փոխանակեցին խաղաքարերը, ինչի արդյունքում արդեն 34-րդ քայլին նրանք գրոսմայստերական ոչ-ոքի խաղացին: Այդպիսով, Լեւոն Արոնյանը երրորդ անգամ խաղաղ դաշինք կնքեց եւ վաստակեց 1,5 միավոր: Նա առայժմ զիջում է ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավին, որն այսօր պարտության մատնեց բուլղարացի Վեսլին Թոփալովին եւ վաստակեց 2 միավոր: Վաղը կայանալիք 4-րդ տուրում Լեւոն Արոնյանը սեւերով կմրցի հոլանդացի Անիշ Գիրիի հետ, որն երկու տուրից հետո արդեն ունի 1,5 միավոր: