Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց առաջատարի հետ

Սպորտ
a1

Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը Լոնդոնում ընթացող գերմրցաշարի 4-րդ տուրում սեւերով մրցեց երկու առաջատարներից մեկի՝ Անիշ Գիրիի հետ: Հոլանդացի գրոսմայստերը չնայած միջնախաղում դիրքային առավելություն ստացավ, սակայն մեր շախմատիստը մի քանի նպատակային փոխանակումների օգնությամբ պարզեցրեց դիրքը եւ արդեն 33-րդ քայլին մրցակցին ստիպեց խաղաղ դաշն կնքել: Լեւոն Արոնյանը չորրորդ անընդմեջ ոչ-ոքին արեց եւ 2 միավորով շարունակում է հետապնդել առաջատարներին:   Վաղը կայանալիք 5-րդ տուրում մեր հայրենակիցը սպիտակներով կհանդիպի աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենի հետ, որը երեք տուրից հետո ունի 1,5 միավոր, իսկ այսօր փորձում է հաղթահարել անգլիացի Մայքլ Ադամսի դիմադրությունը: