ՄԻ ԳՐԱԴԱՐԱՆ ԷԼ ՓԱԿՎԵՑ
Աջակցիր «Ա1+»-ինԱլավերդու Ջրավազան թաղամասի գրադարանը լուծարվել է, գրադարանավարի երկու հաստիքը՝ կրճատվել։ Գրադարանի 30 հազար գրքերը համալրել են քաղաքում գործող երկու գրադարանների գրաֆոնդը։ Քաղաքապետը նշում է, որ գրադարանի լուծարման հիմնական պատճառը տեղական բյուջեի ֆինանսական սուղ միջոցներն են։
ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄՆ ԱՎԱՐՏՎԵՑ
Ալավերդու մշակույթի պալատի վերանորոգումն ավարտվել է։ Սենյակներից շինարարական աղբը մաքելուց հետո այստեղ կգործեն երժշտական, նկարչական եւ շախմատի դպրոցները, արվեստի խմբերը, ինչպես նաեւ կենտրոնական գրադարանը։ Մնացած սենյակները կլինեն մշակույթի պալատի տնօրինության տակ, որտեղ էլ տնօրենը նախատեսում է կինոսրահ բացել ։
Բեմի կահավորման հարցը լուծվելու դեպքում 800 տեղանոց դահլիճը կարող է ծառայել նաեւ այլ միջոցառումների անցկացմանը։ Այժմ այստեղ գույքի պակաս է զգացվում։ Բացի այդ, չի աշխատում պտտվող բեմը։
«Անկյուն գումարած 3» Հ/Ը