Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Չկա վստահություն, որ այս վարկն էլ արդյունավետ է ծախսվելու»

Քաղաքականություն
f070754c3f8ab8a74b089faabbb6a72f

ԱԺ-ն այսօր արտահերթ նիստում քննարկեց «ՀՀ եւ Եվրասիական բանկի միջեւ ստորագրված ֆինանսական վարկի տրամադրման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին հարցը: ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ իրենց խմբակցությունը դեմ է, քանի որ տարիներ շարունակ կասկածի տեղիք են տվել այդ վարկերը: Ըստ այդմ, նա նշեց, որ իրենք նախաձեռնելու են ստեղծել ԱԺ ժամանակավոր հանձնաժողով, որը կքննարկի այս եւ նախորդ կառավարությունների վերցրած վարկերի պատմությունը: Ըստ նրա՝ չկա վստահություն, որ այս վարկն էլ արդյունավետ է ծախսվելու. «Ի դեպ, որեւէ մի վարկի մեջ չի նշվում, որ այն բերում ենք թալանելու համար, անիմաստ խորհրդատվությունների համար. բոլոր վարկերն էլ բերում այս կամ ազնիվ նպատակների համար՝ գեղեցիկ հայերենով շարադրված, իսկ գործողության մեջ բացարձակապես այլ պատկեր է»: Տիկին Զոհրաբյանի խոսքերով՝ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելով պարզ կդառնա, թե որտեղ է այն օղակը, որը ճիշտ չի աշխատում եւ այդ վարկերը չեն հասնում իրենց նպատակին. «Քանի չունենք այս հարցերի պատասխանները, ԲՀԿ-ն չի կարող պաշտպանել այդ նախագիծը»: