Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տիգրան Գյոկչյանը նշանակվել է Հայաստանի բասկետբոլի հավաքականի գլխավոր մարզիչ

Սպորտ
sport-basketbol

Տիգրան Գյոկչյանը նշանակվել է Հայաստանի բասկետբոլի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ: Այդ մասին հայտնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջը: Այսօր կայացած ֆեդերացիայի նախագահության հերթական նիստում քննարկվել է մեր տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզչի հարցը: ՀԲՖ նախագահ Հրաչյա Ռոստոմյանը հայտարարել է, որ գլխավոր մարզչի պաշտոնին հավակնում են մի քանի մասնագետներ: Քվեարկությունից հետո գլխավոր մարզիչ է ընտրվել փորձառու մասնագետ Տիգրան Գյոկչյանը, որը վերջին տարիներին աշխատում է Լիբանանում: 50-ամյա մարզիչը մեր ընտրանուն կնախապատրաստի 2016 թվականի հուլիսին Մոլդովայում կայանալիք Եվրոպայի փոքր երկրների առաջնությանը: Մասնակիցների վերջնական ցանկը հայտնի կդառնա հունվարի 22-ին: