Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Լեսթերի» երկրպագուներն անվճար գարեջուր կստանան

Սպորտ
sport-lester-25.12.

Անգլիայի ֆուտբոլի ընթացիկ առաջնության առաջատար «Լեսթերի» ղեկավարությունը որոշել է շնորհակալություն հայտնել թիմի բոլոր երկրպագուներին: «Ոչ մեկը չգիտի, թե որ տեղում կավարտի թիմն այս մրցաշրջանում, սակայն «Լեսթերի» սեփականատերերը որոշել են նշել 2015 թվականը: Դեկտեմբերի 29-ին նախատեսված «Մանչեսթեր Սիթիի» հետ խաղին ներկա գտնվող բոլոր երկրպագուները ակումբի կողմից անվճար կստանան մեկական շիշ գարեջուր: Այսպես նրանք իրենց շնորհակալությունն են հայտնում բոլոր ֆուտբոլասերներին, որոնք միշտ աջակցում եւ ոգեւորում են ֆուտբոլիստներին» - նշված է անգլիական ակումբի հայտարարության մեջ: Անգլիայի չափանիշներով համեստ հնարավորություններ ունեցող «Լեսթերն» առաջին անգամ Սուրբ ծննդյան տոները դիմավորում է պրեմիեր լիգայի առաջին հորիզոնականում, ինչն էլ իր հերթին առատաձեռն է դարձրել ակումբի սեփականատերերին: