Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ավտովթար Ռուսաստանի Դաշնությունում. զոհվել են ՀՀ քաղաքացիներ

Հասարակություն
7004cc36d9e15d15477a03b7a7ff3297

Դեկտեմբերի 26-ին, ժամը 06.49-ին ՌԴ ԱԻՆ ՃԿԱԿ-ից տեղեկություն է ստացվել, որ ժամը 01.51-ին Դոնի-Ռոստովի տարածաշրջանի Սալսկ-Պրոլետարսկ տեղական նշանակության ավտոճանապարհի 0.5 կմ-ին՝ Մանիչստրոյ գյուղի (բնակավայրի) մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ: Դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «ՎԱԶ-2114» մակնիշի т377ЕЦ61 և м599ЦМ57 պետհամարանիշներով և «Մազդա» մակնիշի х181МО61 պետհամարանիշով ավտոմեքենաները: ՃՏՊ-ի հետևանքով զոհվել են ՀՀ քաղաքացիներ՝ 1970թ. ծնված Ստեփան Կոստանյանը և 1985թ. ծնված Էդգար Ալբերտի Պետրոսյանը: ՀՀ քաղաքացի Մարկոս Վանյայի Պապյանը ձախ ազդրի կոտրվածքով հոսպիտալացվել է Սալսկայի կենտրոնական հիվանդանոցի վնասվածքաբանության բաժանմունք, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: Դեպքի մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: Այս մասին հայտնում է Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը։ ՀՀ Արտգործնախարարությունն իր հերթին տեղեկացնում է, որ Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը կապի մեջ է տեղական իշխանությունների հետ՝ դեպքի մանրամասները պարզելու համար. կտրվի լրացուցիչ տեղեկություն։