Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նախարարության գործը չէ ԿԲ նախագահի աշխատավարձի բարձրացումը (տեսանյութ)

Քաղաքականություն
socap1

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը ճիշտ չի համարում ԿԲ նախագահի աշխատավարձի կտրուկ բարձրացումը եւ կառավարության համար երկու շքեղ ավտոմեքենա գնելու փաստի համեմատությունը խղճուկ կենսաթոշակների հետ։ «Որպեսզի 15 տոկոսով միջին կենսաթոշակներն ավելացվեն, դա լրացուցիչ 30 միլիարդ դրամ հատկացում է նախատեսում»,-ասում է նախարարը։ Բյուջեն պլանավորելիս աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը գործ չունի մյուս նախարարությունների ծրագրած ծախսերի հետ։ Ինքը աշխատավարձի բարձրացումն ու շքեղ ավտոմեքենաների ձեռքբերումը մեկնաբանում է նաեւ այսպես. «Երկրի բնականոն գործունեությունը չպետք է խաթարվի»։ Եվ այնպես չէ, որ ԿԲ նախագահի աշխատավարձի կտրուկ բարձրացման եւ կառավարության համար երկու շքեղ ավտոմեքենայի ձեռքբերման արդյունքում պարոն Ասատրյանի ղեկավարած կառույցի ուշադրությունից դուրս են մնացել սոցիալական ոլորտին առնչվող ինչ-ինչ խնդիրներ։ «Եթե նույնիսկ դրամական վճարումների առումով չկա էդ հնարավորությունը այս պահին գոնե բյուջեի նախագծի շրջանակներում լրացուցիչ նախատեսելու, մեր հիմնական խնդիրն է եղել եղած պարտավորությունները լիարժեք իրականացնելը»,-թեման փորձում է փակել Արտեմ Ասատրյանը։