A
A
Հայաստանի շախմատիստները՝ հետապնդողների թվում
Հայաստանցի շախմատիստ Արման Փաշիկյանը 4-րդ տեղն է զբաղեցնում Ալ-Այնում ընթացող շախմատի միջազգային մրցաշարի հինգ տուրից հետ: Վերջին պարտիայում մեր 28-ամյա գրոսմայստերը հաղթեց Լատվիայի ներկայացուցիչ Իգոր Կովալենկոյին եւ վաստակեց 4 միավոր: Նրանից կեսական միավոր քիչ ունեն Ռոբերտ Հովհաննիսյանը, Լեւոն Բաբուջյանը եւ Հովհաննես Գաբուզյանը: Աղյուսակը միանձնյա գլխավորում է չինացի Վան Հաոն, որը 100 տոկոսանոց արդյունք ունի հինգ տուրից հետո: Այսօր նախատեսված 6-րդ տուրում Արման Փաշիկյանը սպիտակներով կմրցի վրացի Լեւան Պանցուլայաի հետ: