Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՆՀՐԱԺԵՇՏԻ ԵՎ ՕԳՏԱԿԱՐԻ ՀԱՄԱՏԵՂՈՒԹՅՈՒՆ

Մարզեր

ՀՀ պետբյուջեից ֆինանսավորվող «Վարձատրվող հասարակական աշխատանքներ» ծրագրի շրջանակներում մարտի 1-ից մաքրվում եւ բարեկարգվում են Ալավերդու Ջրավազան թաղամասի հեղեղատարն ու համայնքային պուրակը։ Հեղեղատարի մաքարման միջոցով Ալավերդի քաղաքի ղեկավարությունը պատրաստվում է նաեւ գարնանային հնարավոր հեղեղումներին:

Ծրագրի իրականացման համար հատկացվել է շուրջ 2 մլն դրամ։ Աշխատանքներում ընդգրկված 34 անապահով ընտանիքների ներկայացուցիչները զբաղվածության կենտրոնում գրանցված գործազուրկներ են, ովքեր օրական կվարձատրվեն 1200 դրամով։ Ծրագրի տեւողությունը 3 ամիս է։

Ալավերդու «Անկյուն գումարած 3» Հ/Ը