Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՔԱՄԻՆ ՀՈՍԱՆՔԱԶՐԿԵԼ Է ՔԱՂԱՔԸ

Մարզեր

Վերջին օրերին Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում գրանցվել է 27 մ/վրկ ուժգնությամբ քամի: Դրա հետեւանքով վնասվել են բազմահարկ շենքերի, առանձնատների, ինչպես նաեւ օժանդակ շինությունների եւ մի շարք հիմնարկ ձեռնարկությունների տանիքներ:

Քամին տապալել է նաեւ էլեկտրահաղորդման գծերի սյուներ, որի պատճառով քաղաքը մի քանի ժամ հոսանքազրկվել էր: Քամու պատճառած վնասների մասին ահազանգ է ստացվել նաեւ Վարդենիսի տարածքի Շատվան եւ Նորաբակ համայնքներից: Ստեղծված հանձնաժողովը ճշգրտում է վնասի չափերը, ըստ որի վնասված տնտեսությունների արդեն 150 դիմում է ներկայացվել:

Ըստ Վարդենիսի քաղաքապետարանի ճարտարապետության բաժնի վարիչ Համլետ Գասպարյանի` հիմնականում վնասվել են այն շենքերը, որոնք հին են եւ որոնց սեփականատերերը գտնվում են սոցիալապես անապահով վիճակում:

Գավառի «Քյավառ» Հ/Ը