Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վլադիմիր Հակոբյանը կհանդիպի Վասիլի Իվանչուկի հետ

Սպորտ
sport-hakobyan

Հայաստանի շախմատիստ Վլադիմիր Հակոբյանը շարունակում է պայքարել «Քաթար Մաստերս» շախմատային գերմրցաշարի մեդալների համար: Այսօր կայանալիք նախավերջին 8-րդ տուրում նա սեւերով կհանդիպի Ուկրաինայի ուժեղագույն շախմատիստ Վասիլի Իվանչուկի հետ: Երկու գրոսմայստերներն այժմ իրենց ակտիվում ունեն 5-ական միավոր եւ բաժանում են 4-19-րդ տեղը: Մրցաշարային աղյուսակը գլխավորում են երեք շախմատիստներ, այդ թվում աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենը, որոնք կես միավորով են առաջ իրենց հետապնդողներից: Վլադիմիր Հակոբյանն այսօր պետք է անպայման պայքարի մեկ միավորի համար, քանի որ աղյուսակի վերին հատվածում խտությունը շատ մեծ է եւ մեդալ նվաճելու համար հարկավոր է հաղթել վերջին երկու տուրերում: