«Թաղայինի դիմաց էլ դուռ չէին բացում». հարևանները՝ հրդեհից մահացած ընտանիքի մասին (տեսանյութ)
Գիշերը Սարի թաղում բռնկված հրդեհը խլել է երեք մարդու կյանք։ Մոխրի են վերածվել երկու տուն, հարակից երկու տների տանիքներն էլ՝ այրվել են մասնակի։ «Գիշերվա 1-ին բռնեց կրակը, էլ չիմացանք՝ ոնց էինք անում, ինչ էինք անում: Ամբողջ ժողովուրդը, աշխարհը հավաքվել էր այստեղ»,-պատմում է բնակիչներից Ռոզա Մարտիրոսյանը: Չարդախլու գյուղից տարիներ առաջ գաղթած ընտանիքի հանդեպ ճակատագրի հեգնանքն ապշեցրել է բոլորին: Մի քանի րոպեում հրդեհի ճիրանները խլել են Մամաջանյան ընտանիքից 87-ամյա հոր, 84-ամյա մոր եւ 60-ամյա աղջկա կյանքը։ Հարևաններն ասում են, թե ընտանիքը որեւէ մեկի հետ չէր շփվում, հոգեկան խնդիրներ ունեին: «Թաղայինի դիմաց էլ դուռ չէին բացում: Քանի անգամ ենք գրել համապատասխան մարմիններին, ասում էին՝ պետք է մի դեպք լինի, նոր գանք, տանենք: Դեպքը եղավ ու վերջ, բոլորիս վնասը տվեց հրդեհը, գնաց»,-ասում է մեկ այլ բնակիչ՝ Սոս Մնացականյանը: Մանրամասները՝ տեսանյութում