Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԿԱՊԱՆՈՒՄ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ ԵՆ ՊԱՏՎԱՍՏԵԼ ԹՌՉՈՒՆՆԵՐԻՆ

Մարզեր

Կապանի անասնաբուժական տեսչության աշխատակիցները հրաժարվում են շարունակել ընտանի թռչունների պատվաստման գործընթացը։ Օրեր առաջ տեղական հեռուստաալիքներից մեկի եթերում նրանք մեղադրվել են կաշառակերության համար։ Մասնավորապես` նշվել է, որ անասնաբույժները յուրաքանչյուր պատվաստված ընտանի թռչունի համար գյուղացիներից հիսունական դրամ են պահանջել։

Անասնաբույժները պնդում են, որ դրանով վիրավորվել է իրենց արժանապատվությունը։ Նրանց խոսքերով` աշխատանքները կշարունակեն այն դեպքում, երբ իրենցից ներողություն խնդրեն, եւ տրամադրվեն համապատասխան միջոցներ։

Կապանի «Սոսի» ՀԸ