Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՄԻՆՉԵՒ ԳԱՐՆԱՆԱՑԱՆ ԿՀԱՍՑՆԵՆ ԲԱԺԱՆԵԼ ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹԸ

Մարզեր

Արդեն մեկ ամիս է Գեղարքունիքի մարզպետարանը նախապատրաստական քայլեր է ձեռնարկել ազոտական պարարտանյութ, կարտոֆիլի էլիտար տնկանյութ ձեռք բերելու ուղղությամբ: Այս առումով մարզպետարանը ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը հայտեր է ներկայացրել հացահատիկային մշակաբույսերի էլիտար սերմեր ներկրելու նպատակով:

Համայքներին արդեն բաշխվել է 2200 տոննա ազոտական պարարտանյութ՝ մեկ արկղը (50 կգ) 3700 դրամ արժողությամբ: Կարտոֆիլի էլիտար տնկանյութի արժեքը 400 դրամ է: Որպես կանխավճար այսօր հավաքվում է արժեքի 50 տոկոսը, իսկ մնացած մասը գյուղատնտեսները կվճարեն 25-ական կիլոգրամանոց պարկերը ստանալու պահին: յուղացիական տնտեսություններին այն կհասնի մինչեւ գարնանացանը: ավառի «Քյավառ» ՀԸ