ՓՈՂՈՑ ԱՂԲ ԹԱՓՈՂՆԵՐԸ ԿՏՈՒԳԱՆՎԵՆ
Աջակցիր «Ա1+»-ինՁնհալը հետեւանքով Սիսիանում «բացահայտվել» է, որ քաղաքում տեղադրված ծաղկամաններն այսօր ծառայում են իբրեւ աղբամաններ, եւ դա այն դեպքում երբ դրանք տեղադրված են հենց աղբամանների կողքին: Արեւածաղկի եւ ծխախոտի մնացորդներ, պոլիէթիլենային տոպրակներով կենցաղային աղբ կարելի է հանդիպել ամենուր` փողոցներում, զբոսայգիներում: Աղտոտվածությամբ առավել աչքի են ընկնում բնակելի շենքերի տարածքներն ու նկուղային հարկերը: Այդ աղբակույտերը հետագայում տարածվում են ամբողջ քաղաքով շների եւ կատուների «ջանքերի շնորհիվ»:
Սիսիանի Սանմաքրում ՍՊ ընկերության տնօրեն Սլավիկ Ալավերդյանի խոսքով քաղաքում աղբահանությունն իրականացվում է գրաֆիկով` աղբահան մեքենան յուրաքանչյուր թաղամաս մտնում է շաբաթը 3 անգամ: Պարոն Ալավերդյանի տեղեկատվությամբ առաջիկայում քաղաքում կտեղադրվեն 33 աղբամաններ, որի համար կծախսվի 47 հազար ամերիկյան դոլար: Ընկերությունը կհամալրվի նաեւ ժամանակակից մեկ աղբատար մեքենայով: Սիսիանում նախատեսվում է եւս մեկ նորամուծություն. փողոց աղբ թափողների դեմ պայքարելու նպատակով ընկերությունը ձեռք է բերել լուսանկարչական ապարատ: Լրատվամիջոցների համար տեսանելի վայրերում կփակցվեն այն անձանց նկարները որոնք աղբը փողոց կնետեն: Սա դեռ ամենը չէ փողոցը աղտոտողները կենթարկվեն տույժի, նրանցից կգանձվի գումար 5 000-ից մինչեւ 50 հազար դրամի չաձով: Սիսիանի «Սյունի» ՀԸ