Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԹԱՓԱՌՈՂ ՇՆԵՐՆ ԱՆՀԱՆԳՍՏԱՑՆՈՒՄ ԵՆ ՍԻՍԻԱՆՑԻՆԵՐԻՆ

Մարզեր

Սիսիանի քաղաքապետի կարգադրությամբ Սիսիանի Սանմաքրում ՍՊ ընկերությունը, Որսորդմիությունը եւ Ոստիկանության բաժինը անասնաբուժական ծառայությունների հետ համատեղ ձեռնամուխ են եղել մաքրել քաղաքը թափառող շներից:

Այդ նպատակով քաղաքապետարանը Սիսիանի Սանմաքրում ՍՊ ընկերության տնօրինության հետ համատեղ ծրագիր են մշակել. ծրագրի շրջանակում գումար է հատկացվել Որսորդմիությանը աշխատանքներն իրականացնելու համար: Սակայն, ինչպես իր խոսքում նշեց աշխատանքների կատարման պատասխանատու քաղաքապետարանի համայնքային գույքի հաշվառման եւ կադաստրի առաջատար մասնագետ Համլետ Բաբայանը, Սիսիանի Որսորդմիությունը, չնայած վնասազերծման աշխատանքներին մասնակցելու սկզբնական պատրաստակամությանն ու ոգեւորությանը, հետո հրաժարվել է` առաջ քաշելով նախորդ տարիների կատարված աշխատանքի վարձատվության հարցը:

Արդեն 13 օր է, ինչ որսորդները քաղաքը մաքրում են անօթեւան չորքոտանիներից` օրական ոչնչացնելով 3-4 շուն: Սակայն չնայած կատարված բոլոր աշխատանքներին` քաղաքում գրեթե չի պակասել թափառող շների թիվը, որոնք անհանգստություն են պատճառում բնակչությանը, որոնք դժգոհում են շների պատճառած վնասներից եւ կարծում, որ հարցին պետք է վերջնական լուծում տալ:

Սիսիանի «Սյունի» Հ/Ը