Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԵԿԵՂԵՑՈՒ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆ ԻՄԱՑՈՂ ՉԿԱ

Մարզեր

Անցյալ երկու տարիների փորձը ցույց է տալիս, որ Հայոց եկեղեցու պատմություն առարկան դպրոցներում ուսուցանում են այդ առարկայի հետ ոչ մի առնչություն չունեցող մասնագետներ, որոնց մի մասն այսօր կրճատման վտանգի տակ է։

Այդ պատճառով, արդեն մի քանի օր է, ինչ հայոց եկեղեցու պատմություն առարկայից վերապատրաստման դասընթաց է անցկացվում, որին մասնակցում են Ալավերդու եւ հարակից գյուղերի ուսուցիչները։ Դասընթացն ավարտած ուսուցիչները քննությունը բարեհաջող հանձնելու դեպքում միայն իրավունք կստանան ուսուցանել Հայոց եկեղեցու պատմություն առարկան։

Խնդիրն արդիական է այն առումով, որ տարիներ շարունակ առանց գործող եկեղեցի ունենալու Ալավերդիում բուռն ծաղկում էր աղանդավորությունը, որի դեմ պայքարը հենց պետք է սկսվի դպրոցական տարիներից:

Ի դեպ, Վանաձորում նմանատիպ դասընթացն անցած ուսուցիչների 90 տոկոսը քննությունն անբավարար է հանձնել։

Ալավերդիի «Անկյուն գումարած 3» ՀԸ