Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սամվել Սեւյանը կհանդիպի ադրբեջանցի շախմատիստի հետ

Սպորտ
sport-chess-sevyan

Ամերիկահայ շախմատիստ Սամվել Սեւյանը հոլանդական Վեյկ-ան-Զեեում անցկացվող Tata Steel Chess Challengers մրցաշարը կմեկնարկի ադրբեջանցի Էլթաջ Սաֆարլիի հետ պարտիայով: Մեր հայրենակիցը հանդես կգա սեւ խաղաքարերով: Մրցաշարը կմեկնարկի հունվարի 16-ին, իսկ կավարտվի ամսի 31-ին: Հրավիրված 14 մասնակիցները կպայքարեն գլխավոր մրցաշարի ուղեգրի համար: Սամվել Սեւյանի գլխավոր մրցակիցները կլինեն գերմանացի Լիվիու-Դիտեր Նիսիպեանուն, հնդիկ Ադհիբան Բասկարանը, ռուսաստանցի Ալեքսեյ Դրեեւը եւ հոլանդացի Էրվին Լ’Ամին: Ի դեպ, Հայաստանի առաջատար Լեւոն Արոնյանը, որը չորս անգամ հաղթող է ճանաչվել Վեյկ-ան-Զեեում, այս անգամ չի հրավիրվել կազմակերպիչների կողմից: Գլխավոր մրցանակի համար պայքար կմղեն աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կառլսենը, ամերիկացիներ Ֆաբիանո Կարուանան, Վեսլի Սոն, հոլանդացիներ Անիշ Գիրին, Լյուկ Վան Վելին, չինացիներ Դին Լիժենը, Ի Վեյը, Հոու Իֆանը, ռուսաստանցիներ Սերգեյ Կարյակինը,  Եվգենի Տոմաշեւսկին, ուկրաինացի Պավել Էլյանովը, անգլիացի Մայքլ Ադամսը, չեխ Դավիդ Նավարան եւ ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովը: