Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բուժսենյակից` միանգամից խաղադաշտ

Սպորտ
sport-bananc

Հունվարի 15-ին Երեւանի «Բանանցը» վերադարձել է արձակուրդից: Այդ մասին տեղեկացնում է ֆուտբոլային ակումբի մամուլի ծառայությունը: «Բանանցի» ֆուտբոլիստներն այսօր ֆիզիկական տարատեսակ ստուգումներ են անցել, որոնք սկսվել են ակումբի բժշկական ծառայության սենյակում եւ շարունակվել արհեստական խոտածածկով նոր խաղադաշտում: Մարզումային առաջին օրը թիմի հետ աշխատել են նորեկներ Ացամազ Բուրաեւը, Կլաուդիո Տոռեխոնն ու Զավեն Բադոյանը: Թիմին միացել են բոլոր լեգեոներները, բացառությամբ բրազիլացի Լաերսիոյի, ով մեկ-երկու օրից կլինի «Բանանցի» ճամբարում: sport bananc 2 Մինչեւ հունվարի 21-ը «Բանանցը» կաշխատի օրական երկու մարզում գրաֆիկով, իսկ հունվարի 22-ին արդեն կմեկնի առաջին ուսումնամարզական հավաքին, որը նախատեսված է Ռուսաստանի Սոչի քաղաքում: sport bananc 3