A
A
Մարկոս Պիզելին ելույթները կշարունակի Սաուդյան Արաբիայում
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելին ելույթները կշարունակի Սաուդյան Արաբիայում: Ինչպես տեղեկացնում են տեղի լրատվամիջոցները, 31-ամյա ֆուտբոլիստը պայմանագիր է կնքել «Ալ-Ռաեդ» ակումբի հետ: Սաուդյան Արաբիայի ընթացիկ առաջնությունում այդ թիմը 13 տուրից հետո վաստակել է 10 միավոր եւ զբաղեցնում է 12-րդ տեղը: Հիշեցնենք, որ Մարկոս Պիզելին 2014-15թթ հանդես է եկել ղազախական «Ակտոբե» թիմում, որի կազմում անցկացրել է 60 հանդիպում եւ խփել 12 գոլ: Այս տարի ղազախական ակումբը կրճատել է բյուջեն, որի պատճառով հրաժարվել է մեր ֆուտբոլիստի ծառայություններից: