A
A
Մարգարիտա Գասպարյանը կհանդիպի ճապոնուհի Կուրումի Նարայի հետ
Հայազգի թենիսիստուհի Մարգարիտա Գասպարյանը հաղթանակ տարավ այսօր Մելբուռնում մեկնարկած թենիսի Ավստրալիայի բաց առաջնության առաջին փուլում: Ռուսաստանը ներկայացնող մեր հայրենակիցը իտալուհի Սառա Էրանիի հետ հանդիպումն անչափ անհաջող սկսեց եւ առաջին սեթում պարտվեց 1:6 հաշվով: Երկրորդ սեթում Մարգարիտա Գասպարյանին հաջողվեց վերականգնել հավասարակշռությունը ՝ 7:5, իսկ երրորդում իսկական ռեւանշի հասավ իր մրցակցի նկատմամբ՝ 6:1: Առաջնության երկրորդ փուլում հայ թենիսիստուհին կհանդիպի ճապոնուհի Կուրումի Նարայի հետ, որն առաջին խաղում 2:0 հաշվով առավելության է հասել ֆրանսիացի Օսեան Դոդենի նկատմամբ: