Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մարգարիտա Գասպարյանը 2-րդ հաղթանակը տարավ Ավստրալիա օփենում

Սպորտ
sport-tenis-gasparyan

Ռուսաստանից հանդես եկող հայազգի թենիսիստուհի Մարգարիտա Գասպարյանը շարունակում է հաջող հանդես գալ Մելբուռնում ընթացող թենիսի Ավստրալիայի բաց առաջնությունում: Այսօր կայացած երկրորդ փուլի խաղում մեր հայրենակիցը երկու սեթում առավելության հասավ ճապոնուհի Կուրումի Նառայի նկատմամբ՝ 6:4, 6:4: Այդպիսով, Մարգարիտա Գասպարյանն առաջին անգամ դուրս եկավ Մեծ սաղավարտի մրցաշարի 1/32 եզրափակիչ: Հաջորդ փուլում նրա մրցակիցը կլինի ղազախստանցի Յուլյա Պուտինցեւան, որը հեշտությամբ հաղթել է չինուհի Սինյուն Հանին՝ 6:3, 6:1: