Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սմբատ Շահազիզի եղբոր աղջկան չհաջողվեց մոտենալ Սերժ Սարգսյանին (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
naxagah

Այսօր Սուրբ Սարգիս Զորավարի հիշատակության օրը Արարատյան Հայապետական թեմի դահլիճում առաջին անգամ տեղի ունեցավ զինվորների պարգեւատրում, որին մասնակցում էին  Սերժ Սարգսյանը, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ու այլ պետական այրեր: Տոնական օրն առանց միջադեպերի չանցավ: Տարեց մի կին, որը  ներկայացավ որպես Շահազիզյան Ռոզա՝ նշելով, որ Սմբատ Շահազիզի եղբոր աղջիկն է, եկել էր իր բողոքը հայտնելու Սերժ  Սարգսյանին ու քաղաքապետին, սակայն նրան թույլ չտվեցին մոտենալ վերջիններիս. «16 տարի է՝ ձորի մեջ ապրում ենք: Տարոն Մարգարյանն ինձ ասաց, որ ես քեզ բնակարան կտամ: Անլույս, անջուր, սոված ու ծարավ, 30 հազար թոշակ եմ ստանում, իմ դեղին չի հերիքում, տղաս մեռավ, ինձ չեն ուզում հանեն էս ձորից, մի սենյակ տան: Որ էդքան գումար կա, ինչի՞ մեզ չեն օգնում, ու՞մ են տալիս»: