A
A
Հայ շախմատիստները հաղթեցին մրցակիցներին
Մեր շախմատիստները հաղթանակներ տարան Իրանի Մեշհեդ քաղաքում ընթացող շախմատի միջազգային մրցաշարի 6-րդ տուրում: Հայաստանի 2015թ չեմպիոն Կարեն Հ. Գրիգորյանը սեւերով պարտության մատնեց իրանցի Ջամալ Զարեին, իսկ գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը սպիտակներով առավելության հասավ Իրանի մեկ այլ շախմատիստ Շաահ Ահմադզադեի նկատմամբ: Մեր շախմատիստները վաստակեցին 4,5-ական միավոր եւ ընդհուպ մոտեցան մրցաշարի 12 առաջատարներին: Այսօր նրանք սպիտակներով կմրցեն Իրանի ներկայացուցիչների հետ: Հաղթանակի դեպքում Կարեն Հ. Գրիգորյանն ու Հովհաննես Գաբուզյանը կշարունակեն հավակնել մրցանակային տեղերին, իսկ միավոր կորցնելու դեպքում վերջնականապես դուրս կմնան այդ պայքարից: