Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լ. Ալեքսանյանը ՌԴ արգելքի մեջ քաղաքական տարրեր է տեսնում (տեսանյութ)

Տնտեսություն
asulis

«Հայաստանում գյուղատնտեսությանը տրամադրվում է ընդհանուր վարկերի 8-9 տոկոսը, բայց այդ թիվը պետք է ավելացնել»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԲՀԿ-ական պատգամավոր Լյովա Խաչատրյանը։ «Գյուղատնտեսությունն այն ոլորտն է, որն իր փոքր ծավալներով Հայաստանի համար տնտեսական աճ է ապահովում»,-ասաց նա։ Ասուլիսին ներկա՝ ՀՀԿ-ական պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը, հակառակը, կարծում է, որ գյուղատնտեսությունը ռիսկային ոլորտ է։ «Մի տարի բերքը կարող է առատ լինել, հաջորդ տարի՝ ոչ։ Գյուղացին վարկը վերցնում է, բերք չի ստանում կամ ստանում է, բայց չի կարողանում իրացնել, եւ մնում է այդ վարկի տակ»,-նշեց նա։ Պատգամավորը կարծում է, որ մեր գյուղմթերքի ինքնարժեքը բարձր է. «Ազատ շուկայական հարաբերությունների պարագայում ինչու՞ պետք է դրսից լոլիկ չներմուծվի։ Իսկ մեր գյուղմթերքի որակը կամաց-կամաց ցածրանում է»։ Հանդիպման ընթացքում պատգամավորներն անդրադարձան Հայաստանում հայտնաբերված դաբաղ հիվանդությանն ու այդ կապակցությամբ հայկական որոշ մթերքների նկատմամբ Ռուսաստանի կողմից դրված արգելքներին։ Ըստ Լեռնիկ Ալեքսանյանի՝ դաբաղն այն հիվանդությունը չէ, որին կարելի էր նման հնչեղություն տալ։ «Քաղաքական տարրեր եմ տեսնում այս արգելքի մեջ»,-հայտարարեց նա։ Լյովա Խաչատրյանն էլ նշեց, որ դաբաղը Հայաստանում դեռեւս աշնանն էր հայտնաբերվել եւ բավականին թվով անասուն էր սատկել, սակայն նա հրաժարվեց կոնկրետ թիվ նշել։