Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ալաշկերտը» հրաժարվեց Ռիչարդ Կարդոզոյից

Սպորտ
alashkert

Ֆուտբոլի Հայաստանի ընթացիք առաջնության առաջատար Երեւանի «Ալաշկերտը» փետրվարի 15-ի լույս 16-ի գիշերը կմեկնի Անթալիա, որտեղ կանցկացնի տասնօրյա ուսումնամարզական երկրորդ հավաքը։ Դրան կմասնակցեն բոլոր ֆուտբոլիստները, բացառությամբ լեգեոներներ Ֆիլիպե Պիրեսի եւ Ռիչարդ Կարդոզոյի։ Ինչպես տեղեկացնում է «Ալաշկերտի» պաշտոնական կայքը, վերջիններս չեն համապատասխանել ակումբի պահանջներին եւ կվերադառնան տուն։ Ուշագրավն այն է, որ մի քանի շաբաթ առաջ նույն աղբյուրը նշել էր, որ 29-ամյա Կարդոզոն հաջող փորձաշրջան է անցել եւ ակումբի ղեկավարությունը պայմանագիր է ստորագրել նրա հետ: «Ալաշկերտը» Անթալիայում նախատեսել է երեք ստուգողական հանդիպում: Փետրվարի 18-ին թիմը կմրցի Ղազախստանի «Ժետիսուի», 21-ին՝ Լիտվայի «Սուդուվայի», իսկ 25-ին՝ Չինաստանի «Բեջինգ ԲիՋի» թիմի հետ։ Թիմը հավաքը կավարտի փետրվարի 26-ին։