Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ուղեբեռով կարգելվի մարտկոցների տեղափոխումը

Հասարակություն
209c0e682b33055c1a6ee20add1f2ef7

Քաղավիացիայի միջազգային կազմակերպությունն արգելել է իոնական մարտկոցների տեղափոխումն ուղեբեռում. այս մասին հաղորդում է Ռոյթերսը։ Այս որոշման պատճառն այն է, որ սմարթֆոնների, լուսանկարչական խցիկների, նոթբուքերի մարտկոցները հրդեհավտանգ են։ Որոշումն ուժի մեջ կմտնի 2016 թ. ապրիլի 1-ից և կգործի այնքան ժամանակ, մինչև որ այդ սարքերի համար ստեղծվեն ապահով պայմաններ ինքնաթիռում։ Արգելքը վերաբերում է կազմակերպության անդամ 191 երկրներին, այդ թվում՝ Ռուսաստանին։