Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երկու նիստ՝ Վարդգես Գասպարիի ‪‎գործերով

Հասարակություն
Gaspari

Այսօր` փետրվարի 26-ին, Վարդգես Գասպարիի ‪‎գործերով տեղի կունենա երկու նիստ: Ժամը 16:30-ին Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում նշանակվել է դատական նիստ` ԵՇԴ/0125/01/14 քրեական գործով, որով Գասպարին մեղադրվում է ՀՀ վարչական դատարանի դատավոր Ռուզաննա Հակոբյանին և ՀՀ ոստիկանության աշխատակիցներ Դիանա Վարդանյանի և Սոնա Մելիքյանի հասցեին վիրավորական արտահայտություններ հնչեցնելու մեջ: Հիշեցնենք, որ այս գործով` դատավոր Նելլի Բաղդասարյանի որոշմամբ, Վարդգես Գասպարիի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Ժամը 17:30-ին ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում նշանակվել է դատական նիստ, որի ընթացքում քննարկվելու է Վարդգես Գասպարիի նկատմամբ  որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը  վերացնելու վերաբերյալ ներկայացված վերաքննիչ բողոքը: