Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դրամահավաք՝ Գասպարիի ընտանիքի համար

Հասարակություն
Opera

Մի խումբ քաղաքացիներ նախաձեռնել են դրամահավաք՝ կալանավորված Վարդգես Գասպարիի ընտանիքի համար։ Կիրակի օրը՝ փետրվարի 28-ին, ժամը 15:00-18:00 Ազատության հրապարակում (Հովհաննես Թումանյանի արձանի կողքին), կանցկացնենք դրամահավաք, որի արդյունքում հավաքված ամբողջ գումարը նույն օրն անմիջապես կփոխանցվի Վարդգես Գասպարիի կնոջը՝ Անահիտ Այվազիին։ Վարդգես Գասպարիի ունի հիվանդ երեխա և հաստատապես այս նախաձեռնությունը խիստ կարևոր է իր և իր ընտանքի համար: Կախված հավաքված գումարի չափից, հնարավոր կլինի նաև ծածկել Վարդգես Գասպարիի մեկուսարանում գտնվելու հետ կապված ծախսերը (դեղորայք, սնունդ, հագուստ և այլն): Այս կերպ պետք է փորձել օգտակար լինել Վարդգես Գասպարիին և իր ընտանքին, որի միակ կերակրողը ինքն էր: Վարդգես Գասպարին այն եզակի անձանցից է, ով միայնակ և անկախ հանգամանքներից անկոտրում պայքարել և պայքարում է ՀՀ-ում ՀՀ քաղաքացիների նկատմամբ տիրող անպատժելիության և ապօրինությունների դեմ։ Մեր բարոյական պարտքն է այսօր կանգնել իր և իր ընտանիքի կողքին։ Բոլորի ակտիվ մասնակցությունը չափազանց կարևոր է։   Նախաձեռնության անդամներ՝ Մարիա Հովսեփյան (հեռ.՝ 093-000-321)

Անի Կաղինյան (հեռ.՝ 098-000-995)