Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ռոնալդուն նոր ընկերուհի ունի

Կարևոր լուրեր Սպորտ
sport-lozanova

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն նոր ընկերուհի ունի: Այդ մասին հայտնում է ավստրիական Laola-1 կայքէջը: Ըստ աղբյուրի, պորտուգալացու նոր ընտրյալը 28-ամյա բուլղարուհի մոդել Նիկոլետա Լոզանովան է: Վերջինս եղել է բուլղարացի հայտնի ֆուտբոլիստ Վալերի Բոժինովի կինը, սակայն անցած տարվա մարտից նրանք բաժանվել են: Ինչպես տեղեկացնում է ավստրիական լրատվամիջոցը, Քրիշտիանու Ռոնալդուն եւ Նիկոլետա Լոզանովան դեռեւս չեն հանդիպել իրար հետ, սակայն մշտապես շփվում են սոցցանցի օգնությամբ: Հիշեցնենք, որ Քրիշտիանու Ռոնալդուն նախկինում հանդիպում էր ուկրաինուհի մոդել Իրինա Շեյկի հետ, սակայն նա այդպես էլ ամուսնանալու առաջարկություն չարեց: