Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հենրիխ Մխիթարյանը անցնելու է Լա Մանշի նեղուցը

Սպորտ
sport-evroliga

Այսօր տեղի ունեցավ ֆուտբոլի Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչ փուլի վիճակահանությունը: Դորտմունդի «Բորուսիան», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, քառորդ եզրափակիչի ուղեգիր նվաճելու համար պետք է անցնի Լա Մանշի նեղուցը եւ հաղթահարի Լոնդոնի «Տոտենհեմի» արգելքը: Հարկ է նշել, որ ՈՒԵՖԱ-ն վիճակահանության ժամանակ չի առանձնացրել նույն երկրի ակումբներին, որի արդյունքում ձեւավորվել են երկու ազգային զույգեր: Մասնավորապես, արդեն այս փուլում միմյանց հետ հարաբերությունները կպարզեն անգլիական «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Լիվերպուլը», իսպանական «Աթլետիկն» ու «Վալենսիան»: Մյուս զույգերն այսպիսի տեսք ունեն. «Շախտյոր» - «Անդերլեխթ» «Բազել» - «Սեւիլյա» «Սպարտա» - «Լացիո» «Վիլյառեալ» - «Բայեր» «Ֆեներբախչե» - «Բրագա» Առաջին խաղերը տեղի կունենան մարտի 10-ին, իսկ պատասխանները՝ մարտի 17-ին: