Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դիեգո Մարադոնա. «Ինֆանտինոն դավաճան է»

Սպորտ
maradona

Արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան քննադատել է ՖԻՖԱ-ի նորընտիր նախագահ Ջանի Ինֆանտինոյին: «Արքայազն Ալին եւ շեյխ Սալմանը մեծ կարողություններ ունեն, իսկ ահա Ջանի Ինֆանտինոն պարզապես դավաճան է: Նա շարունակում էր աշխատել իր պաշտոնում, երբ իր ղեկավարը գտնվում էր հետաքննության մեջ եւ կարող էր հայտնվել ճաղերի ետեւոմ: Նա ակամայից սատարել է Պլատինիին: Այժմ նա կզգա, թե ինչքան մեծ տարբերություն կա վիճակահանության գնդիկներ պտտելու եւ ֆուտբոլ ղեկավարելու միջեւ» - ասել է 1986 թվականի աշխարհի չեմպիոնը: Արգենտինացին միաժամանակ անդրադարձել է ՖԻՖԱ-ի էթիկայի կոմիտեին, որը վերջերս երկու տարով կրճատել է ՖԻՖԱ-ի նախկին նախագահ Զեպ Բլատերի եւ ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինիի որակազրկումները. «Կոմիտեն սխալ որոշում է կայացրել: Նրանց դեմ այնքան մերկացնող փաստեր է հավաքվել, որ դրա համար հարկավոր էր ցմահ ազատազրկության դատապարտել» - հայտարարել է Դիեգո Մարադոնան: