Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վարշամ Բորանյանը կպայքարի ոսկե մեդալի համար

Սպորտ
gag-1

Ռիգայում ավարտին մոտեցող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբիշները կպայքարեն երկու մեդալների համար: Մեր 71 կգ քաշային Վարշամ Բորանյանը նախնական փուլերում հաղթելով իր բոլոր մրցակիցներին, մտել է եզրափակիչ: Այստեղ նա կմրցի սերբ ըմբիշ Ալեքսանդար Մաքսիմովիչի հետ, որը 2011թ Եվրոպայի բրոնզե մեդալակիր է: Հաջորդ քաշային կարգում (75 կգ) հանդես եկող Կարապետ Չալյանը հաղթելով իր առաջին երկու մրցակիցներին, մտավ քառորդ եզրափակիչ, որտեղ, սակայն, բոլոր առումներով զիջեց վրացի ըմբիշ Զուրաբի Դաթունաշվիլուն՝ 0:8: Քանի որ վերջինս եզրափակիչի ուղեգիր նվաճեց, ուստի մեր ըմբիշը իրավունք ստացավ պայքարելու բրոնզե մեդալի համար: Առաջին մարտում Կարապետ Չալյանը հաղթեց թուրք ըմբիշ Սուլեյման Կուսին: Երրորդ տեղի համար մրցամարտում նա արդեն կհանդիպի ադրբեջանցի Էլվին Մուրսալիեւի հետ: