Տիեզերագնաց չդարձած Հելենայի կոշիկի աշխարհը (տեսանյութ)
Հին կոշիկները նետե՞լ, թե՞ ուղարկել Հելենայի մոտ։ Ակտիվիստ Հելենա Մելքոնյանը ոչ աշխատանքային ժամերին իրենց տան մի սենյակում նոր կյանք է տալիս կոշիկներին:
Առայժմ հին կոշիկները նկարազարդելու պատվերներ չեն եղել։ Բայց , ի զարմանս նրա, գունազարդ կեդեր ունենալու ցանկություն հայտնողները շատ են։ Ընդամենը 3 ամիս առաջ է Հելենան քրոջ հետ սկսել այս գործը, նկարազարդել սպորտային առաջին կոշիկը՝ իր սիրելի հերոսի՝ Փոքրիկ Իշխանի մոտիվներով ։
Հիշում է առաջին գնորդին՝ Ասյային, որը «Ծիր կաթին» ֆեյսբուքյան էջում տեսել էր նկարն ու պատվիրել։ Տիեզերքի այս գալակտիկայի անունով ապրանքանիշը կոչելը պատահական չէ։ Մանկության երազանքի մի մասն է, -ասում է նա՝ հիշելով, որ ուզում էր տիեզերագնաց դառնալ։
Շահույթի մասին խոսելը վաղ է։ Վաճառքից ստացված գումարները հազիվ փակում են ներկերի եւ կոշիկների գումարը։ Մեկ զույգ կոշիկը վաճառում են 7500 դրամով։ Բայց նա ոչ միայն չի հիասթափվում, այլեւ ուզում է, որ իր գործը վարակիչ լինի։
Նկարազարդումը Հելենայի համար ինքնաարտայտման ձեւ է։ Բայց արդյո՞ք սա փոխարինել է քաղաքացիական պայքարին։
Մանրամասները՝ տեսանյութում
