Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գասպարին չընդունեց հանրային պաշտպանին (տեսանյութ)

Հասարակություն
gaspari-2

Ակտիվիստ Վարդգես Գասպարիի գործով նշանակված հանրային պաշտպան Լիանա Գասպարյանն այսօր լքեց դատական նիստերի դահլիճը՝ նշելով, որ չունի ամբաստանյալի համաձայնությունը՝ մասնակցելու դատական նիստերին։ «Հեռացեք, հեռացեք, հեռացեք»,- բացականչեց Գասպարին և լքեց նիստերի դահլիճը։ Մինչ այդ Գասպարին հորդորել էր պաշտպանին նստել դատախազի կողքին։ Այս պահին դատավոր Նելլի Բաղդասարյանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ պաշտպանի նման քայլին գնահատական տալու համար։ Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստին դատավորը Գասպարիի երեք պաշտպաններին հեռացրել էր վարույթից։