A
A
Միջնորդություն՝ Գասպարիին տուգանել 400 հազար դրամով
Քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիի գործով դատախազ Մանուկյանն իր ճառում միջնորդեց Գասպարիին մեղավոր ճանաչել առաջադրված մեղադրանքում և դատապարտել 400 հազար դրամ տուգանքի։ Մեղադրական ճառի հրապարակման ժամանակ Գասպարին նիստերի դահլիճում չէր, քանի որ ընդվզեց դատարանի գործողությունների դեմ, պառկեց գետնին, ապա լքեց դահլիճը։ Դատավորն առանց Գասպարիի հետազոտեց նաև գործում առկա ապացույցները, որոնք բաղկացած էին 118 թերթից։ Այս պահին դատարանը ընդմիջում է հայտարարել՝ պարզելու համար՝ արդյո՞ք Գասպարին ցանկանում է օգտվել վերջին խոսքի իրավունքից։ Հիշեցնենք, որ Վարդգես Գասպարին մեղադրվում էր ոստիկանության 2 ներկայացուցչի, ինչպես նաև վարչական դատարանի դատավոր Ռուզաննա Հակոբյանի հասցեին վիրավորական արտահայտություններ հնչեցնելու մեջ։